ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակցիա Կարմիր Խաչի գրասենյակի դիմաց. արցախցի ուսանողները նամակ փոխանցեցին ԿԽՄԿ ղեկավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առավոտյան ժամը 09:00 արցախցի ուսանողները բողոքի ակցիա էին իրականացնում Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպության գրասենյակի դիմաց դիմաց։

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ ուսանողները բարձրախոսով տեղեկացրին այս պահին Արցախում տիրող իրավիճակի, պարենի սակավության, դեղորայքի բացակայության մասին։ Ուսանողներն իրենց պահանջներն են ներկայացրել կազմակերպությանը, ապա նամակ փոխանցել ԿԽՄԿ անձնակազմին։ Նրանք խոստացան փոխանցել նամակը կազմակերպության ղեկավարին և հանդիպում կազմակերպել իրավիճակին ավելի մանրամասն ծանոթանալու համար։

Ավելի մանրամասն ArmLur.am-ի տեսանյութում:

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս