Երեւանի քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը նույնպես միացել է «Հայաքվե» նախաձեռնությանը:
Նշենք, որ «Հայաքվե» նախաձեռնության նպատակը Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագծի ընդունումն է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ Հիշեցնենք՝ դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։