![](https://armlur.am/wp-content/uploads/2023/07/363331882_230101766652600_3371874340030593644_n-e1690276921174.jpg)
Հուլիսի 25-ին, ժամը 10:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի թիթեղյա ծածկը հուլիսի 24-ի քամու հետևանքով թուլացել և կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա ծածկը (մոտ 2 քմ)։