Այսօր՝ ժամը 20:00-ին, նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ իրականացնել Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:
Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորի ձայները և վերահաստատելու միասնական պայքարը:
Հանրահավաքի ժամանակ պահանջներ կներկայացվեն Հայաստանի իշխանություններին եւ միջազգային հանրությանը:
ArmLur.am-ն այս մասին զրուցել է Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ` պարզելու համար, թե ի՞նչ սպասելիքներ ունեն հանրահավաքից, ի՞նչ պահանջներ են ներկայացվելու Նիկոլ Փաշինյանին եւ միջազգային դերակատարներին:
Վերջինս նշեց, որ նման հանրահավաքները հնարավորություն են տալիս գեներացնելու հայ ժողովրդի պայքարի ոգին, կանգնելու Արցախի կողքին՝ միջազգային հանրությանը ներկայացնելու այն իրավիճակը, որը կա Արցախում և Հայաստանում։ Այսպիսի հանրահավաքները պետք է ճնշում գործադրեն Հայաստանի իշխանությունների վրա։
Մանրամասները՝ տեսանյութում
Մաշա Մելքոնյան