Երևան-Ապարան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 26-ին, ժամը 02։59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի վերջնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորման սյանը և գլորվել ձորը (մոտ 5 մետր)։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, իսկ ուղևոր Ա․ Ս․-ն (ծնված 1991 թ․) տեղի ուժերով տեղափոխվել է Ապարանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար, սակայն հրաժարվել են բուժօգնությունից և դուրս գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։




Լրահոս