Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին թույլ կտան ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով: ArmLur.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաև Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին օրերս Հակակոռուպցիոն կոմիտեում տեղի ունեցած դռնփակ նիստից, որտեղ քննարկվում էր ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու մասին, մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, պարզ էր դարձել, որ միջնորդությունը անձամբ դատարանում ներկայացրել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ պահանջել, որ իրեն առանց ձեռնաշղթաների կամ ԱԱԾ ուղեկցող խմբի դատարանը թույլ տա ԱԱԾ մեկուսարանից դուրս գալ եւ գնալ Ազգային ժողով, ինչը սովորաբար կիրառվում է կարճատեւ այցերի ժամանակ։
Դատավոր Վահե Դոլմազյանը նմանօրինակ դեպքերի համար ասել է, թե կալանավորին ԱԺ քննիչ հանձնաժողով ինչ կարգով պետք է թույլ տալ ներկայանալու. համապատասխան ընթացակարգ չկա:
Չնայած այս հանգամանքին, այդուհանդերձ այսօր պարզ է դառնում, որ Տոնոյանը կներկայանա ԱԺ:
Քնար Մանուկյան