Հուլիսի 27-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի 50-ամյա Բադրի Չ.-ն: Նա 2010 թ. մարտի 22-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Սպանության սպառնալիքը կամ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: