Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (68-րդ ռակետ) ավարտեց ելույթները Լոզանում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում:
20-ամյա թենիսիստուհին քառորդ եզրափակիչում 5-7, 3-6 հաշվով պարտվել է իտալացի Էլիզաբեթ Կոչիարետոյին (42-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 1 ժամ 35 րոպե:
Իտալուհին կիսաեզրափակիչում կմրցի հունգարացի Աննա Բոնդարի (155-րդ ռակետ) և սլովենացի Թամարա Էիդանշեկի (133-րդ ռակետ) դիմակայության հաղթողի հետ: