![](https://armlur.am/wp-content/uploads/2023/07/l-0x50wh-1200x700z-0.655.jpeg)
Հուլիսի 28-ի երեկոյան Դնեպրում պայթյուններ են որոտացել։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերի հարվածի պատճառով մի քանի բնակելի տուն է վնասվել, բարձրահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ:
Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ ռուսական կողմը թիրախավորել է նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը։ «Կանենք հնարավորը, որ Ռուսաստանը պատժվի ուկրաինացիների դեմ իրականացված ահաբեկչության համար»,- խոստացել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյուններ են լսվել նաև Զապորոժիե քաղաքում: