ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան համատեղ հայտ են ներկայացրել 2032 թվականի Եվրոպայի առաջնությունն ընդունելու համար։
Անհատական հայտերը միավորելու խնդրանքը եկել է երկու ազգային ֆեդերացիաներից: Ավելի վաղ Թուրքիան փորձել էր նվաճել երկու Եվրոներից մեկի անցկացման իրավունքը՝ 2028 կամ 2032 թվականներին։ Իտալիան միայն 2032 թվականի Եվրոպայի առաջնությունն ընդունելու հայտ է ներկայացրել:
Անգլիան, Հյուսիսային Իռլանդիան, Իռլանդիան, Շոտլանդիան և Ուելսը համատեղ հայտ են ներկայացրել Եվրո-2028-ի անցկացման համար։
«ՈՒԵՖԱ-ն կսկսի աշխատել ապահովելու համար, որ փաստաթղթերը, որոնք կներկայացվեն նրանց համատեղ հայտի համար, համապատասխանեն մրցույթի պահանջներին:
Եթե համատեղ հայտը իսկապես բավարարի բոլոր պահանջներին, այն կներկայացվի ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեին հոկտեմբերի 10-ին կայանալիք նիստում, որտեղ կորոշվեն Եվրո 2028-ի և 2032-ի տանտերերը»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ: