Մարզական աշխարհն այսօր նշում Է լեգենդար հայ մարմնամարզիկ, 1952 թվականի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն,1949 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակը : Շահինյանը նաեւ Խորհրդային Միության 7-ակի չեմպիոն է, միջազգային օլիմպիական կոմիտեի «Արդար խաղ» հատուկ մրցանակի դափնեկիր, ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի «Խաչատուր Աբովյան» մեդալակիր:
Հրանտ Շահինյանին ամբողջ աշխարհում անվանում Էին սպորտի ասպետ: Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը, ում անունը կրում են Երեւանում հիմնադրված մարմնամարզության դպրոցը եւ համապատասխան փողոցը:
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի որոշմամբ Շահինյանի կատարած հնարքներից մեկը կոչվել Է հեղինակի անվամբ՝ Շահինյանի պտուտան: Ամբողջ կյանքի ընթացքում Հրանտ Շահինյանը միշտ եղել Է ազգային սպորտի ղեկավարմանպաշտոնում. որոշ ժամանակ եղել է Հայաստանի սպորտի պետական կոմիտեի նախագահ եւ տեղակալ:
Վիրավորված ոտքով վերադառնալով Մեծ Հայրենական պատերազմից` Հրանտ Շահինյանն ԽՍՀՄ-ի մարմնամարզության առաջին առաջնությունում նվաճել Է ոսկե եւ արծաթե մեդալներ: 1996 թվականի մայիսի 29-ին նա անսպասելիորեն հեռացավ կյանքից: