ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանին անցանկալի, գուցե նվաստացնող հարցեր տալու համար լրագրողների նկատմամբ իրականացվող արշավը, անձնական վիրավորանքներն ու թիրախավորումն անթույլատրելի են: Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կազմակերպությունների ահազանգել եմ խնդրի մասին:
Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն ինքն էլ պաշտոնյաներին անհարմար դրության մեջ դնող և նվաստացնող հարցեր է տվել նախկինում և պարտավոր էր պատրաստ լինել նրան, որ հատկապես հայրենիք հանձնելու իր շարունակական գործողություններից հետո, իրեն կտրվեն միայն անցանկալի հարցեր»: