Հուլիսի 31-ին, ժամը 10։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանում՝ դպրոցի մոտակայքում, քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է՝ փակելով դպրոցի մուտքը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հեռացրել են կոտրված ծառը և սահմանազատել տարածքը: