Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ը, 5-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Օգոստոսի 3-5-ն առանձին վայերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավային` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում` 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում`հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-5-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։