Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ։ Այս ամսին տեղեկացնում են ՀՀ առաջին նախագահի գրասենյակից։

«Մեկ ժամից ավելի տեւած զրույցի ընթացքում հիմնականում շոշափվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները։
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, քաղաքական հարցերի պատասխանատու Ջենիֆեր Հեդդան եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»,-ասված է տարածված հաղորդագրությունում։




Լրահոս