Հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3.4 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 900 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 9100 քմ, Աղձք գյուղում՝ 1300 քմ, Օհանավան գյուղում՝ 2․5 հա, Օշական գյուղում՝ 700 քմ,
Արարատի մարզի Նորաբաց գյուղում՝ 3 հա, Այնթապ գյուղում՝ 2000 քմ, Վանաշեն գյուղում՝ 1000 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 4000 քմ, Ոսկեհատ գյուղում՝ 3000 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 7․1 հա, Չարենցավան քաղաքում՝ 1 հա, Բյուրեղավան քաղաքում՝ 2500 քմ, Եղվարդ քաղաքում՝ 200 քմ, Բալահովիտ գյուղում՝ 1000 քմ, Նուռնուս գյուղում՝ 1500 քմ, Թեղենիք գյուղում՝ 4․5 հա, Ալափարս գյուղում՝ 200 քմ, Մայակովսկի գյուղում՝ 3000 քմ,
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 2 հա, Աղավնաձոր գյուղում՝ 300 քմ,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 4000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 27 հա։