Նոր մեքենա և 7 մլն տարեկան եկամուտ. ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը  2022 թվականի հունվարի 13-ին վերցրել է պատգամավորական մանդատը։ Նախկինում Երևանի ավագանու անդամը 2022 թավականի հայտարարատու տարում որևէ սեփական անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն հայտարարագրել է բնակարան Երևանի Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանում, որը բաստացի իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է պատգամավորի կողմից։ 

Կիրակոսյանի տարեսկզբին հայտարարագրել է մեկ մեքենա 2009 թվականի արտադրության NISSAN մակնիշի, որը ձեռք է բերվել 2020 թվականին։ Սակայն տարվա ընթացքում մեքենան օտարվել է Սամվել Տոնոյանին 2 մլն 500 հազար դրամով։ Տարվա ընթացքում Կիրակոսյանը ձեռք է բերել HYUNDAI մակնիշի 2016 թվականի արտադրության մեքենա, որի արժեքը կազմել է 3 մլն 400 հազար դրամ։

Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են  420 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1200 դոլար և 4 մլն 700 հազար դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմում են 12 մլն 136 հազար դրամ, որից 7 մլն 476 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմից, 90 հազար դրամը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող  միանվագ   3 մլն 400 հազար դրամ ծախսեր է հայտարարագրել Կիրակոսյանը: Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 175 հազար դրամ:

Էմմա Միքայելյան




Լրահոս