ՏԵՍԱՆՅՈՒԹ․Իշխանությունը մտադիր է ԱԺ-ն զվարճանքի վայր դարձնել․ խաչքարի հարևանությամբ բացօթյա սրճարան կգործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաչքարի, զոհվածների հուշակոթողի հարևանությամբ հայրենի իշխանությունները որոշել են նաև ժամանցի վայր կառուցել Հայաստանի օրենսդիր մարմնի բակում:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ՝ ԱԺ բակում բացօթյա սրճարան կբացվի: Թե որքանով է արդյունավետ միլիոնների ծախս անել եւ մի քանի ամիս աշխատելու համար բացօթյա սրճարան կառուցել, դժվար է ասել: Համենայնդեպս, այս օրերին ԱԺ-ում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ԱԺ բակը քարուքանդ է արված, որպեսզի բացօթյա սրճարան կառուցեն:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանձնարարել է, որ մինչեւ ԱԺ նոր նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերը, սրճարանն արդեն պատրաստ լինի: Ինչպես երևում է,
հայրենի խորհրդարանականները որոշել են աշխատանքը համատեղել զվարճանքի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը նաև հարցում է ուղարկել ԱԺ՝ հասկանալու, թե երբվանից է գործելու բացօթյա սրճարանը եւ որքան գումար է հատկացվել դրա կառուցման համար։

 

Քրիստինե Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս