Այս պահին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գտնվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովում: Ողջ նիստի ընթացքում Դավիթ Տոնոյանը որեւէ բասացական գնահատական չտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 44 –օրյա պատերազմում կատարված գործողությունների մասով :
Դատելով Դավիթ Տոնոյանի կողմից ԱԺ քննիչ հանձնաժողովում հնչած գնահատականներից՝ կարելի է ենթադրել, որ նրան ԱԺ հրավիրելը եւ ուղիղ եթերով որեւէ սուր հարցադրուններ չանելը եւ դեռ ավելին ՀՀ վարչապետի գործողություններին դրական գնահատականներ տալը, ունի կոնկրետ նպատակ: Ասել է, թե չի բացառվում, որ այս հանձնաժողովի նիստից որոշ ժամանակ անց 1,5 տարի կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը հայտնվի ազատության մեջ: