ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղերի մրցավարներին։
«Ուրարտուի» և ռումինական «Ֆարուլի» երևանյան հանդիպումը կսպասարկի Ուելսը ներկայացնող մրցավարական անձնակազմը՝ Օուեն Թոմաս Գարիի գլխավորությամբ։
«Փյունիկի» և շվեդական «Կալմարի» խաղը կսպասարկեն Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող մրցավարները՝ Իգոր Ստոյչևսկիի գլխավորությամբ։
Բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիայի» և հունական «Արիսի» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Միկայել Ֆաբրին։
Երևանի «Ալաշկերտի» և հունգարական «Դեբրեցենի» խաղի գլխավոր մրցավարը կլինի գերմանացի Ռոբերտ Շրյոդերը:
Հայկական չորս ակումբներն էլ պատասխան խաղերը կանցկացնեն օգոստոսի 3-ին: Առաջին խաղում «Փյունիկն» արտագնա հաղթանակ է տարել 2-1 հաշվով, «Արարատ-Արմենիան» գրանցել է տնային ոչ-ոքի (1-1), «Ուրարտուն» մրցակցի հարկի տակ պարտվել է 2-3 հաշվով, իսկ «Ալաշկերտը» տանը զիջել է 0-1 հաշվով։