«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 1-ին ժամը 16:15-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։