Յուրիկ Մխիթարյանը կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության երկրորդ մրցումային օրը հաջող է հանդես գալիս 45 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Հայ ըմբիշը ժամանակից շուտ, միևնույն 8-0 հաշվով հաղթել է սլովակ և ղազախ մարզիկներին և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ երեկոյան կմրցի չեզոք դրոշի տակ հանդես եկող ռուսաստանցի Ռուստեմ Աբացիևի հետ։

Այսօր երեկոյան երկու հայ ըմբիշներ՝ Էդգար Պետրոսյանը (48 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար:




Լրահոս