Պուտինը համաձայնել է գնալ Թուրքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիա կատարած այցի շուրջ, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

«Նախագահ Էրդողանը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, զրույցի ընթացքում առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել Պուտինի Թուրքիա այցի վերաբերյալ»,- ասվում է «ՌԻԱ Նովոստի»-ին ստացված հայտարարության մեջ։

Պուտինն ասել է, որ նախկինում Էրդողանի հետ քննարկել է Ռուսաստանի կամ Թուրքիայի տարածքում անձնական հանդիպման տարբերակը։

ՌԴ նախագահի խոսքով՝ դեռևս Թուրքիայում նախագահական ընտրություններից առաջ Էրդողանն իր մոտ է հրավիրել իր ռուս գործընկերոջը, սակայն որոշվել է դա չանել, որպեսզի «ոչ ոք չշահարկի» այցի թեման նախընտրական քարոզարշավի նախօրեին․ դա կարող էր ընկալվել որպես «ներքաղաքական գործընթացների վրա ազդելու ինչ-որ փորձ։




Լրահոս