Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել։ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Մուղլայի մարզի մոտակայքում։

Այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):

Ըստ հաղորդման՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դաթչայի շրջանից 225 կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովում։




Լրահոս