ArmLur.am-ը գրել էր, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն:
Մեզ հայտնի դարձավ, որ թվով 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ներքին կարգով պատգամավորներին հրահանգել էր՝ ամեն մեկն իր կողմից առնվազն 5 հյուր բերեր, որպեսզի հավաքույթը մարդաշատ անցներ. բացի սա, պատգամավորներին ասվել էր, որ իրենց բերած հյուրերից յուրաքանչյուրը 20.000-ական դրամ պիտի նվեր տար իշխող կուսակցությանը դրամահավաքի անվան տակ: