ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Անհետ կորած զինծառայողների ծնողները երեք հերթական  բողոքի ակցիան էին  ացկացնում Բաղրամյան 26-ի՝ այժմ վարչապետի նստավայրի դիմաց։

Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանից պատասխան տալ՝ որտեղ են 2020 թվականից անհետ կորած իրենց զավակները։

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Հեղինակային իրավունքը կարո՞ղ է գրանցվել:

Թամարա Մամիջանյան  (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հեղինակային իրավունքի պահպանությունը տրամադրվում է ավտոմատ կերպով եւ կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից եւ որեւէ այլ գործողության կատարումից, ուստի Մտավոր սեփականության գործակալությունը չի իրականացնում հեղինակային իրավունքի օբյեկտների գրանցման գործառույթ:

Մտավոր սեփականության գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հեղինակային իրավունք եւ  հարակից իրավունքներ կրողների իրավունքների ապահովման նպատակով գործում են գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններ: Նման կազմակերպությունները ստեղծվում են ուղղակիորեն հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների տերերի կողմից եւ գործում են ստացված լիազորությունների շրջանակներում («Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 63-64-րդ հոդվածներ):

 

 

 

ՊԱՀՈՒՍՏ

ՀԱՐՑ. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում պետական պահուստը:

Հովսեփ Սարգսյան  (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական պահուստը օգտագործվում է հետեւյալ նպատակներով՝

  1. ապահովել Հայաստանի Հանրապետության զորահավաքային կարիքները,
  2. արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում ապահովել հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը,
  3. Հումքային եւ վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում պահանջարկի եւ առաջարկի միջեւ անհամամասնությունների առաջացման դեպքում պետական աջակցություն ցուցաբերել տնտեսության տարբեր ոլորտներին, կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին:

ՀՀ ԱԻՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական պահուստը նաեւ օգտագործվում է մարդասիրական օգնություն եւ պարենային ճգնաժամի դեպքում շուկայի վրա կարգավորող ազդեցություն ցուցաբերելու համար:

 




Լրահոս