«Արցախը Հայաստան է». ռումինական ակումբի երկրպագուների ակցիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինական «Ֆարուլի» երկրպագուները Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 8 ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախին աջակցող ակցիա են անցկացրել, հաղորդում է ՖԱՖ երկրպագուական շարժումը:

«Արցախը Հայաստան է». Երևանի «Ուրարտու» մարզադաշտի տրիբունայում այսպիսի գրությամբ պաստառ են պարզել ռումինական ակումբի երկրպագուները:

«Նման ակցիաները ևս մեկ անգամ փաստում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչը նաև հիմք հանդիսացավ ամուր ֆանատական ընկերության»,- ասված է ՖԱՖ-ի հաղորդագրության մեջ:




Լրահոս