Սերգեյ Ատոմյանն ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սերգեյ Ատոմյանին Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարվա նոյեմբերին էր գրել, որ սեւ ամպեր են կուտակվում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասով օպերատիվ տեղեկություններ են ստացել, որի մասով սկսվել է գործընթաց: Բացի այդ՝ քաղաքական իշխանություններն են Ծառայության պետի գործունեության մասով բացասական գնահատական են տվել, ուստի չի բացառվում ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հրաժեշտ տա իր պաշտոնին:




Լրահոս