Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում օգոստոսի 6-8-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 5-6-ը առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան, 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 5-10-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 5-ի կեսօրից հետո, 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 6-ին, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 5-9-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։




Լրահոս