ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ««Ակվատեկ»-ից մեզ ասացին, որ անվասայլակները կխանգարեն հանգստացողներին»․ ինչ է մանրամասնում երեխաներից մեկի տատիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, մի խումբ հաշմանդամություն ունեցող երեխաներ Վանաձորից հասել էին Երևան՝ հանգստյան օրը վայելելու համար։ Երեխաներն այդպես էլ չեն կարողացել մտնել «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիր։ Armlur.am-ը կապ հաստատեց տուժած հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկի տատիկի՝ տիկին Հասմիկի հետ։ Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխաների այցը կազմակերպել էին վանաձորցի երիտասարդ կամավորները, որոնք շաբաթվա 1 օրը տրամադրում են հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ նրանց օրը տարբերվող ու հիշարժան դարձնելու համար։

«Այդ կամավորները նախօրոք զանգել են «Ակվատեկ», պայմանավորվել աշխատակիցների հետ, ճշտել պահանջվող գումարը»,- ասաց տիկին Հասմիկը և հավելեց, որ շփոթվել է՝ դեպքը տեղի է ունեցել ոչ թէ Ջրաշխարհում, այլ «Ակվատեկում»։
«Ես գրել եմ Ջրաշխարհի ակվատեկ՝ չիմանալով, որ դրանք նույն վայրում են գտնվում, սակայն տարբեր են։ Դեպքը տեղի է ունեցել «Ակվատեկում»»,- նշեց տիկին Հասմիկը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։




Լրահոս