«Խաչակիրներ» ջոկատի անդամներն բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության դիմաց։
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները Կառավարությունից պահանջում են բացել Լաչինի միջանցքն Արցախ սնունդ հասցնելու համար։ Հակառակ պարագայում նրանք սպառնում են սեփական ուժերով բացել այն։