Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ֆեսբուքյան իր էջում հրապարակել է Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան (Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցում) փողոցների ստորգետնյա հետիոտնային անցման վերանորոգման նախագծի առաջին էսքիզները: