«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թաքստոցից հայտնաբերվել են տարբեր արգելված իրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման և շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 8-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, անսպասելի խուզարկություն են իրականացրել հիմնարկի հիվանդասենյակներից մեկում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԾ-ից:

Խուզարկության արդյունքում փայտե պահարանի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք և ծալովի դանակ:

Հիվանդասենյակում պահվող դատապարտյալ Ա. Խ.-ն հայտարարել է, որ արգելված իրերն իրեն չեն պատկանում, և տեղյակ չէ դրանցից:

Հայտնաբերված դանակն ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:




Լրահոս