Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը Երեւան կժամանի Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: Այցի ընթացքում Իրանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Երեւանում Ալի Աքբար Սալեհին հանդիպումներ կունենա նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:
Երեվան կժամանի Իրանի արտգործնախարարը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ