Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը, որը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ հեռացվել էր աշխանքից, վերջերս դատարնի վճռով վերականգնվել է պաշտոնին:
ArmLur.am-ը գել էր, որ նրա վերադարձը շոկ է առաջացրել ՊԱԳ-ում, քանի որ Ծաղիկ Վարդանյանին այդ կառույցում չեն ընդունում, ինչպես աշխատակիցներն են պատմում, շատ կոնֆլիկտային է ու վատ է վերաբերվում իր ենթականերին:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ չնայած դատարանի վճռին, վերջինս առաջիկայում կրկին պաշտոնանկ է արվելու:
ArmLur.am-ի հետ զրույցում ՊԱԳ-ի տնօրեն Ծաղիկ Վարդանյանը ահազանգում է, որ աշխատանքի վերադառնալուց հետո իրեն այլ աշխատասենյակ են տրամադրել, որն անմխիթար վիճակում է, ինչպես ինքն է պատմում՝ խոնավ է սենյակում ու այնտեղ սողուններ է նկատել.
«Իմ հին սենյակը չեն վերադարձրել, այն սենյակը, որը պետական առողջապահական գործակալության պետի համար է նախատեսված, չեն տրամադրել: Աշխատակցիներին հարցրի՝ ինչո՞ւ իմ սենյակը չեք տալիս, ասացին՝ այլ սենյակ ենք քեզ տալու: Փակել են պետի համար նախատեսված սենյակը, չեն թողնում մտնեմ, չեմ հասկանում՝ եթե ամեն ինչ նորմալ է այնտեղ, ինչո՞ւ ինձ չեն թողում մտնել: Այդ սենյակը շատ անմխիթար վիճակում է, մի քանի ագամ այնտեղ կենդանիներ եմ տեսել, ես ասացի, որ չեմ կարող այնտեղ մնալ, ֆոբիա ունեմ:Հիմա լքված անկյունում մի սենյակ են տվել, ես էլ իրենց ասել եմ, որ ֆոբիա ունեմ սողուններից, չեմ կարող առաջին հարկում նստել: Դատարանը որոշել է, որ ինձ պետք է վերականգնի պաշտոնիս, նշանակում է, որ աշխատանքային պայմաններս ևս պետք է վերականգնեն, այլ բան չեմ ուզում: Ես սենյակի կռիվ չեմ անում, բայց անհասկանալի է՝ ՊԱԳ-ի պետի համար նախատեսված սենյակը ինչու՞ են փակել, առանց բացատրության չեն տալիս, հիմա եթե գաք տեսնեք պետի տեղակալների, մյուս աշխատակիցների պայմանները, կհասկանաք, որ սա խտրական վերաբերմունք է»,-պատմում է Ծաղիկ Վարդանյանը:
ArmLur.am-ը ահազանգի հետքերով դիմել է նաև Առողջապահության նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ կետ առ կետ կատարել են դատարանի որոշումը, ուստի Ծաղիկ Վարդանյանի մեղադրանքներն անհիմն են:
Ի դեպ, ՊԱԳ-ի մեր աղբյուրները հայտնում են նաև, որ Ծաղիկ Վարդանյանը դեռևս պահում է իր կապերը նախկին իշխանության տարբեր ներկայացուցչների հետ ու ամեն ինչ անում է, որ իր պաշտոնում մնա, սակայն անարդյունք: Ըստ նույն տեղեկությունների դատական պրոցեսների ընթացքում ևս Վարդանյանին օգնել են իր վաղեմի ընկերները:
Քրիստինա Մուշեղյան