Բայդենը Կոնգրեսին հարցում է ուղարկել Ուկրաինային ևս 24 միլիարդ օգնություն տրամադրելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի Կոնգրեսին հարցում է ուղարկել Ուկրաինային լրացուցիչ 24 մլրդ դոլար հատկացնելու համար, հայտնում է The New York Times-ը:

Մասնավորապես, 13,1 մլրդ դոլար պետք է ուղղվի Կիևին ռազմական օգնությանը և Պենտագոնի զինանոցների համալրմանը, ևս 8,5 մլրդ դոլար՝ Ուկրաինային և այլ երկրներին տնտեսական, հումանիտար և այլ օգնության համար, որոնք տուժել են այդ երկրում ստեղծված իրավիճակից, և 2,3 մլրդ դոլար՝ Ուկրաինայի իշխանությունների կողմից այլ դոնորներից օգնություն ստանալու համար։

ԱՄՆ վարչակազմը նաև ակնկալում է 12 մլրդ դոլար ստանալ տարերային աղետների հետևանքների վերացման միջոցառումների ֆինանսավորման համար և 4 մլրդ դոլար նախատեսվում է ուղղել սահմանների պաշտպանությանը: Հարցման ընդհանուր գումարը հասնում է 40 մլրդ դոլարի։

Նախորդ անգամ նման հարցում Սպիտակ տունը Կոնգրեսին ուղարկել էր անցած նոյեմբերին՝ ավելի քան 37 մլրդ դոլար: Արդյունքում դեկտեմբերին Կոնգրեսը հավանություն էր տվել Ուկրաինայի և ՆԱՏՕ – ում ԱՄՆ դաշնակիցների համար 45 մլրդ դոլարի հատկացմանը: Սակայն այժմ, ինչպես նշում Է Associated Press-ը, կոնգրեսականների միջև աճում են տարաձայնությունները Ուկրաինային հետագա օգնության նպատակահարմարության շուրջ:

Գործակալությունը հիշեցնում է, որ Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն հավանություն է տվել Կիևին 113 մլրդ դոլարի հատկացմանը, Ընդ որում այդ միջոցների մի մասը ուղղվել է ամերիկյան զինանոցների համալրմանը, որոնցից սպառազինություն է մատակարարվել ուկրաինացի զինվորականներին:




Լրահոս