Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է կայանալ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։
A haber հեռուստաալիքը հայտնում է, որ Թուրքիայի նախագահը սպասում է Պուտինի ժամանմանը, սակայն, եթե ՌԴ ղեկավարը չկարողանա այցելել Թուրքիա, ապա Էրդողանը կարող է այցելել Ռուսաստան։ Հանդիպման ստույգ ամսաթվի մասին տեղեկություններ չկան, բայց ենթադրաբար այն կլինի օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին: