ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկման դատական նիստը կշարունակվի այսօր՝ ժամը 12:30-ից:
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն այսօր ավելի վաղ հայտնել է, որ Աշոտյանը ձերբակալվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։
Կրթության նախկին նախարար մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Աթանեսյանն այսօր տեղեկացրեց՝ մեղադրանքը լրացվել է վատնում կազմակերպելու հոդվածով և այն ծիծաղելի որակեց։