ՖՈՏՈ․ Քաղաքացիներն ահազանգում են․Կաթնաղբյուր գյուղում ջուր չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Կաթնաղբյուր գյուղում գյուղացիները բողոքում են խմելու ջրի և  ոռոգման ջրի բացակայությունից։ Նույն գյուղի բնակչուհի Գոհար Հակոբյանը ասում է, որ գյուղում ջուր չկա, բույսերը և ցանքատարածքները չորացել են։ Գյուղի կենտրոնական աղբյուրը, որից օգտվում են և բնակիչները, և կենդանիները, չի բավարարում սակավ լինելու պատճառով։

Կաթնաղբյուր գյուղի գյուղապետ Գևորգ Մկրտչյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց․

«Խնդիրը նրանում է, որ այդ բնակչուհին տարին մի քանի անգամ է գալիս գյուղ և ասում, որ ջուր չկա։ Կներեք, թող ապրեն գյուղում և տեր կանգնեն իրենց ջրագծին։ Գյուղում ջուր կա, բայց թե ինչի իրենք ջուր չունեն, չեմ կարող ասել»։

Բնակչուհին բողոքում էր նաև ոռոգման ջրի բացակայությանից և ասում, որ այգիները չորացել են։ Գյուղապետն այս մասին ասաց, որ գյուղը ոռոգման ջրի լուրջ խնդիր ունի։ Ոռոգում արվում է ձնհալից և սելավներից կուտակված ջրով, որը շատ քիչ է նման մեծ գյուղին բավարարելու համար»։

Քաղաքացիներն ահազանգում են, իսկ Հայաստանի ամբողջ տարածքում ոռոգման և խմելու ջրի խնդիրը մնում է անլուծելի։

Armlur.am-ը պարբերաբար անդրադառնում է նման խնդիրների թե Երևանում, թե մարզերում, սակայն պատասխանատու գերատեսչությունները ոչ լուծում են տալիս, ոչ բավարար պատասխան։

Էմմա Միքայելյան




Լրահոս