Վրաստանի էկոնոմիկայի նախարարը Երեվանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրավերով նոյեմբերի 7-ին, մեկօրյա աշխատանքային այցով, Հայաստան է ժամանել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի տեղեկացմամբ, նույն օրը նախարար Մ.Վարդանյանն ընդունել է Վրաստանի գործընկերոջը և ունեցել կարճ զրույց:  Նոյեմբերի 8-ին նախատեսվում է երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:




Լրահոս