Ողբերգական վթարից հետո Շիրակի մարզպետը մեկնում է արձակուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը վաղվանից արձակուրդում է լինելու։

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով նրան արձակուրդ է տրվել 10 աշխատանքային օր՝ մինչև օգոստոսի 29-ը։

Ուշագրավ է, որ նա արձակուրդ է մեկնում Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից 2 օր անց, որի հետևանքով կա 11 զոհ և 6 վիրավոր։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։




Լրահոս