Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։

Երևան քաղաքում՝

Oգոստոսի 15-ի ցերեկը, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-ին, 17-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Oգոստոսի 15-ի ցերեկը, 16-17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-ին և 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևելյան 2-3 մ/վրկ, 15-20-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում 10-14մ/վրկ, 18-19-ին և ամպրոպի ժամանակ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 6-8 աստիճանով։




Լրահոս