ԵՄ դիտորդական առաքելությունն իր Թվիթերյան միկրոբլոգում գրել է.
«ԵՄ դիտորդական առաքելության ոչ մի պարեկ կրակի թիրախ չի եղել:
Մենք պարեկություն ենք անում հայ-ադրբեւանական սահմանային շրջաններում եւ տեղեկացնում ենք Բրյուսելին ռազմական զարգացումների մասին, այդ թվում մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: