“Թեեւ մենք չունենք ունիվերսալ լուծումներ, որոնք կկարողանայինք կիրառել բոլոր ձգձգվող հակամարտությունների դեպքում, բայց կարող ենք եզրակացություններ ներկայացնել, որոնց հանգել ենք սեփական հակամարտություններից ելնելով, որը երկար տարիներ համարվում էր անլուծելի”:Այս մասին kommersant.ru-ին տված հարցազրույցում ասել է Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ և առևտրի նախարար Էյմոն Գիլմորը` նշելով, որ որպես ԵԱՀԿ նախագահ, ողջունում է 2012թ. արտաքին քաղաքականության ոլորտում և միջազգային ասպարեզում Իռլանդիայի կողմից նոր արժեքների որդեգրումը:Նրա խոսքով` այդ արժեքները ներառում են բազմակողմ համագործակցություն և մարդու իրավունքների հարգում, որոնք ընկած են ԵԱՀԿ գործունեության հիմքում:”ԵԱՀԿ-ն կարևոր դեր է խաղում համակարտությունների, հատկապես ձգձգվող հակամարտությունների կանխարգելման և լուծման ոլորտում, որոնք ազդում են տարածաշրջանի վրա: Որտեղ հնարավոր է, ես մտադիր եմ օգտագործել Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ կարգավորման մեր սեփական փորձը”,- ասել է նա:Գիլմորը նաև նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ կարևոր անդամ է և շատ ակտիվ դեր է խաղում կազմակերպությունում:”Հակամարտությունների լուծման գործում, օրինակ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շատ են աշխատել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը լուծեն իրենց հին հակասությունները ԼՂ հարցում և ես ամբողջությամբ ողջունում եմ այդ ջանքերը”,- ընդգծել է Իռլանդիայի ԱԳ նախարարը: Աղբյուրը` 1.am :
Իռլանդիայի փոխվարչապետը ողջունում է Ռուսաստանի ջանքերը` ԼՂ հակասությունների լուծման հարցում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ