Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ընթացող մինչև 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում 3-1 հաշվով առավելության է հասել Նիդերլանդների առաջին թիմի նկատմամբ։
Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը և Նվարդ Հայրապետյանը հաղթանակներ են տարել, իսկ Էրիկ Գասպարյանը պարտություն է կրել։
Նախորդ չորս մրցամարտերում Հայաստանի թիմը հաղթել էր Ճապոնիային (4-0), Անգլիային (3,5-0,5) ու Սլովակիային (3-1), պարտվել Թուրքիայի թիմին։
5-րդ տուրից հետո հայ շախմատիստներն 8 միավորով 3-րդ տեղն են զբաղեցնում: Առաջատարը Չինաստանն է 10 միավորով, Թուրքիան 9 միավորով երկրորդն է։
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով։ 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Հունգարիայի ընտրանու հետ, որը 8 միավորով 4-րդ հորիզոնականում է: