ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան»-ը՝ այլընտրանք երևանցիների համար. ովքե՞ր են ընդգրկված ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ևս մասնակցելու է Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին:

«Միացյալ Հայաստան»-ը թերևս ընտրություններին մասնակից ամենաերիտասարդ կուսակցություններից է, որը խոստանում է նոր շունչ հաղորդել մայրաքաղաք Երևանին:

Կուսակցության ցուցակում ընդգրկված են տարբեր ոլորտի ներկայացուցիչներ՝ մշակութային գործիչ, դասախոս, տնտեսագետ:

Ցուցակը գլխավորում է կուսակցության հիմնադիր-նախագահ, տնտեսական-հասարակական գործիչ Երվանդ Թարվերդյանը:

Նրան հաջորդում է «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը, վերջինս մասնագիտությամբ կրոնագետ է, ԵՊՀ դասախոս:

Ցուցակի երրորդ համարը Էթերի Գրիգորյանն է. նա «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում ստորաբաժանման ղեկավար է:

4-րդ համարը կինոգործիչ Հովհաննես Գալստյանն է , վերջինս «Միացյալ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է:

Նրան հաջորդում է Էդուարդ Կարապետյանը՝ Շինարարական ընկերության հիմնադիր-տնօրեն:

«Միացյալ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 6-րդ համարը ապրանքների արտահանման-ներմուծման մասնագետ Անի Առաքելյանն է

Նրան հաջորդում է ՀՀ Արդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը, որը «Միացյալ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է:

Ֆրանսիական համալսարանի դեպարտամենտի ղեկավար Գուրգեն Բարիկյանը Միացյալ Հայաստան կուսակցության ցուցակի 8-րդ համարն է:

Հայտնի երգչուհի, բազմաթիվ երգերի հեղինակ, մշակույթի գործիչ Սրբուհի Ստամբոլցյանը ևս կուսակցության ցուցակում է. նա ցուցակի 9-րդ համարն է:

«Միացյալ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակը եզրափակում է Երևանի Ճարտարապետական համալսարանի դասախոս, հասարակական գործիչ Վարդան Պետրոսյանը:

Տարբեր սոցհարցումներ ցույց են տալիս, որ երևանցիները փնտրում են նոր ուժ. որքանո՞վ Միացյալ Հայաստանը կհանդիսանա այդ այլընտրանք երևանցիների համար, պարզ կդառա սեպտեմբերի 17-ին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս