Լաչինի միջանցքը այլընտրանք չունի, միակ օղակն է կապի. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում։

《8 ամիս արգելափակված է Լաչինի միջանցքը, լրջորեն խաթարվում է խաղաղության և կայունության հաստատումը Ադրբեջանի ջանքերով:

Հումանիտար վիճակը ԼՂ-ում կարող է սրել վիճակը ողջ տարածաշրջանում: Անկախ բնակության վայրից, բոլոր մարդիկ ունեն նույն իրավունքները, բայց ԼՂ բնակիչները զրկված են:

2020 թ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն 5 կմ Լաչինի միջացքը պետք է անխափան գործի ՌԴ վերահսկողությամբ: Կեղծ բնապահպանական պատրվակով 8 ամիս առաջ Ադրբեջանը փակեց ճանապարհը:

Մատակարարումները դադարեղված են առաջնային ապրանքների, սահմանների բնակիչները չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, 180 օր գազամատակարարումը դադարեցրել է Ադրբեջանը, հիվանդանոցներ, դպրոցներ չեն գործում, մարդկաց տներ և տրանսպորտի համար անհնարինություն է առաջացել: Միակ բարձրավոլտ էլ.էներգիան դադարեցվել է Ադրբեջանի կողմից:

Արդարադատության դատարանը ռասսայական խտրականության միջոցների մասին որոշում է կայացրել, բայց Ադրբեջանը անցակետ դրեց՝ խոչընդոտելով Կարմիր խաչի գորունեությանը: ՀՀ-ն հուլիսի 26-ից հումանիտար բեռ է ուղարկել, որը մինչ օրս կանգնած է:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ պետք է հրատապ կարիքավորների համար քայլեր իրականացնել:

Շրջափակման պատճառով գործազրկություն է, տնտեսական գործունեություն չի իրականացվում, մարդիկ տասնյակ կիլոմետր ոտքով անցնում են, հերթ են կանգնում, որ սնունդ գնեն: Սովի վտանգ կա:

Վերամիավորման խնդիր կա, ընտանիքները բաժանվել են: Դեղամիջոցների բացակայությունը համաճարակի վտանգ է ստեղծել:

Վագիֆ Խաչատրյանը առևանգվեց՝ լինելով միջազգային պաշտպանության ներքո:

Կարո Հովհաննիսյան. կյանքից հեռացավ, սովի, թերսնման պատճառով մահացավ։

Երկու երեխա մահացավ, քանի որ մայրը գնացել էր սնունդ հայթհայթելու:

Ողջ ընթացքում Ադրբեջանը բարեխղճություն չի դրսևորում: Պատրվակներ է առաջ քաշում:
Լաչինի միջանցքը այլընտրանք չունի, միակ օղակն է կապի:

ՄԱԿ-ից ակնկալում ենք դատապարտել սովի դատապարտելը, պարենային հասանելիութկան կանխամտածված խոչընդոտումը, բեռների տեղաշարժը պետք է վերականգվի, Կարմիր խաչը պետք է անխափան աշխատի:

Հումանիտար հարցերը պետք է լուծվեն միջազգային հանրության վճռական միջնորդությամբ:

Սա, ըստ ԼՂ ընտրված իշխանության, կանխամտածված ցեղասպանություն է: Կյանքի համար միումնավոր վատ պայմաններ ստեղծելը ցեղասպանություն է:

Երեխաները դեռ հույս ունեն, որ իրենց անուշադրության չեն մատնի》-նշել է նա:




Լրահոս