Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում ավտոգազալիցքավորման ճնշակայանի (ԱԳԼՃԿ) սեղմված գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ՎՈՎԱ ԵՎ ՍԱՄՍՈՆ» ՍՊԸ-ում (հասցե` Արմավիրի մարզ, գյուղ Մրգաշատ, 𝟐 փ. 𝟓𝟓)։
Պարզվել է, որ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցները` 𝟑 հատ վառելիքաբաշխիչ աշտարակները 𝟐 ճկափողերով, շահագործվել են առանց ստուգաչափման, ինչպես նաև գազի ճնշումը գերեզանցել է թույլատրելի սահմանաչափը։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ իրավախախտում կատարած տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է ընդհանուր առմամբ 𝟏 միլիոն 𝟓𝟎𝟎 հազար ՀՀ դրամի չափով տուգանք։