ՖՈՏՈ․ Երևանում կկառուցվի վերգետնյա բարձրահարկ առաջին ավտոկայանատեղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ մեկնարկել են վերգետնյա բարձրահարկ ավտոկայանատեղիի նախագծման աշխատանքները և գրառմանը կցել է լուսանկար։

«Մեկնարկել է առաջին վերգետնյա բարձրահարկ ավտոկայանատեղիի նախագծման աշխատանքները, էսքիզային տարբերակները առաջիկա ամսվա ընթացքում կներկայացվի մայրաքաղաքցիներին:

Հաշվի է առնվելու տարածքի ճարտարապետական, մշակութային առանձնահատկությունները, հաշվի է առնվելու նաև ավտոկայանատեղիի ճարտարապետական տեսքը, ինչպես նաև ավտոկայանատեղիի տարողունակության խնդիրը, որը համադրվում է երթևեկության կազմակերպման, ավտոբուսների առանձնացված գոտիներ ունենալու խնդրի հետ:

Ստորև ներկայացրած քարտեզով ավտոկայանատեղիի տարածքն է ֆիքսված»,- ասվում է գրառման մեջ։

Լուսանկարը՝ ներքևում




Լրահոս