Դեսպան Քվինը Լոռու գեղատեսիլ մարզում էր, որտեղ այցելեց Սանահին Վանական Համալիր / Sanahin Monastery Complex՝ ծանոթանալու «ԱՄՆ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ համալիրի մի քանի բաղադրիչների պահպանության աշխատանքների ընթացքին։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Սանահինում դեսպանին ողջունեց Ալավերդի համայնքի ղեկավարը։ Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի՝ Սբ․ Հակոբի մատուռի, Գրիգոր Տուտեոդու խաչքարի և Սբ․ Հարույթուն եկեղեցու պահպանության աշխատանքները, որոնք ղեկավարում է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան»։
ԱՄՆ դեսպանությունը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության այս կարևոր հուշարձանների կոնսերվացման հարցում։